07.06.2013|
18:39
Սյունիքի այլևս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը երեկվանից լրատվամիջոցների սեփականությունն է դարձել, արդեն 9 ժամ է ինչ այս տեսանյութը համացանցում է: Մի քանի հարցեր են առաջանում սրա հետ կապված. ա) ո՞վ է նշված լրատվամիջոցին հանձնել տեսանյութը, բ) արդյո ՞ք իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչպես եղավ, որ նախաքննության մարմնի համար խիստ կարեւոր ապացույցը (անկախ նրանից այն կուսական վիճակում է, թե արդեն ինչ որ մեկի թեթեւ ձեռքով միջամտության է ենթարկվել) հանրության սեփականությունն է, գ) ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանը չի ընդվզում, թե էդ ոնց եղավ, որ իր տնից այն հասավ մինչև a1plus.am :